ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հռոմի պապը Սուրբ Զատիկի ողջույնի խոսքում խաղաղություն է մաղթել Ռուսաստանին և Ուկրաինային

Հռոմի պապը Սուրբ Զատիկի ողջույնի խոսքում խաղաղություն է մաղթել Ռուսաստանին և Ուկրաինային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է ուղղափառներին Սուրբ Զատիկի առթիվ. Ապրիլի 16-ին նա Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների առջև հանդես է եկել ավանդական կիրակնօրյա քարոզով։

Իր ելույթում պոնտիֆիկոսը խաղաղություն է մաղթել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին։

«Ես կցանկանայի, որ Տերը մոտ լիներ նրանց և օգներ նրանց հասնել խաղաղության», – ասել է նա՝ կոչ անելով աղոթել բոլոր նրանց համար, ովքեր զոհվել են հատուկ գործողության ժամանակ։

Կիրակի գիշերը Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Իր ելույթում նա հիշատակել է նաև ուկրաինական հակամարտությունը։

Պատրիարք Կիրիլը նա նաև կոչ է արել ռուսներին և ուկրաինացիներին աղոթել հակամարտության շուտափույթ կարգավորման և երկու եղբայրական ժողովուրդների միջև խաղաղության վերականգնման համար։

  • Կիսվել: