ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հռոմի պապը կհանդիպի իսրայելցի պատանդների ընտանիքների հետ. Իսրայելի ԱԳՆ

Հռոմի պապը կհանդիպի իսրայելցի պատանդների ընտանիքների հետ. Իսրայելի ԱԳՆ

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված և Գազայում պահվող պատանդներից 12-ի ընտանիքների անդամներն այսօր Վատիկանում կհանդիպեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: ԱՍյս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Ինչպես նշվում է՝ ընդհանուր առմամբ, Հռոմի պապի հետ կհանդիպի 20 մարդ: Այնուհետև նրանք կհանդիպեն Իտալիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հաղորդվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում մոտ 240 պատանդ է պահվում:

 

  • Կիսվել: