ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հռոմի պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից

Հռոմի պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրման   միջադեպից և նողկանք է զգում նման գործողություններից։ Այս մասին քահանայապետը հայտնել է Al Ittihad թերթին տված հարցազրույցում։

«Ես վրդովված եմ, նողկանք եմ զգում նման գործողություններից: Ցանկացած գրքի, որը ժողովուրդը սուրբ է համարում, պետք է վերաբերվել ակնածանքով՝ ելնելով հավատացյալների նկատմամբ հարգանքից: Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին վիրավորելու համար», - ասել է Հռոմի պապը:

Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրման ակցիա։ Դրա կազմակերպիչը՝ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան, որին նախկինում մերժել էին նման ակցիա կազմակերպել, պոկել է մահմեդականների սուրբ գրքի էջերը և այրել այն։ Այդ օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների շրջանում)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը:

  • Կիսվել: