հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հռոմի Պապն ու Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարքը միասին աղոթել են Իզնիկում

Հռոմի Պապն ու Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարքը միասին աղոթել են Իզնիկում

Հռոմի Պապ Լևոն XIV-ը և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ը միասին աղոթել են Իզնիկում քրիստոնեական այլ դավանանքների առաջնորդների հետ:

Ժամերգության ավարտին քրիստոնեական եկեղեցիների և համայնքների ղեկավարները միասնաբար արտասանել են Նիկեա-Կոստանդնուպոլսի Հավատո Հանգանակը՝ 325թ. Նիկիայի առաջին տիեզերական ժողովում ընդունված դավանանքի քրիստոնեական բանաձևը, որին մասնակցում էին նաև Հայ եկեղեցու ներկայացուցիչները, և որտեղ ամրագրվեց Որդի Աստծո միաբանության վարդապետությունը Հայր Աստծուն:

Նշենք, որ Իզնիկը գտնվում է Թուրքիայում՝ պատմական Նիկիայի տեղում:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: