երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի պապն ասել է, որ գինին Աստծո կողմից տրված պարգև է

Հռոմի պապն ասել է, որ գինին Աստծո կողմից տրված պարգև է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ գինին Աստծո կողմից տրված պարգև է և ուրախության իսկական աղբյուր: Նա այս մասին ասել է Վատիկանում իտալացի գինեգործների հետ հանդիպմանը, գրում է The Guardian-ը:

«Գինին, հողը, գյուղատնտեսական հմտությունները և ձեռներեցությունը Աստծո պարգևներ են. Արարիչը դրանք վստահել է մեզ, որովհետև մեր զգայունությամբ և ազնվությամբ մենք դրանք դարձնում ենք ուրախության իսկական աղբյուր», - ասել է պոնտիֆիկոսը:

Բայց նա շտապել է գինեգործներին ասել, որ նրանք պետք է մտածեն իրենց աշխատանքից բխող «բարոյական և էթիկական պարտականությունների» մասին:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդը գինեգործներին ասել է, որ նրանք պետք է արդար վերաբերվեն իրենց աշխատողներին։

  • Կիսվել: