երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հռոմի պապն անընդունելի է համարում հակամարտության ընթացքում սովը որպես զենք օգտագործելը

Հռոմի պապն անընդունելի է համարում հակամարտության ընթացքում սովը որպես զենք օգտագործելը

Հռոմի պապ Լևոն XIV-ն անընդունելի է համարում սովը հակամարտության ընթացքում որպես զենք օգտագործելը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր գրասենյակում՝ Համաշխարհային սննդի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում:

Հռոմի Պապը, մասնավորապես, ասել է. «Ներկայիս հակամարտությունների սցենարներում մենք տեսնում ենք, որ սովը որպես զենք է օգտագործվում։ Կարծես ավելի ու ավելի է մոռացվում այն ընդունված գաղափարը, որ սովի մատնելը ռազմական հանցագործություն է: Այս վրդովեցուցիչ իրավիճակին պետք է վերջ տալ»:

Նանաև ընդգծել է, որ մինչև 2030 թվականը «զրոյական սովի» նպատակին հասնելը հնարավոր է միայն «վճռական կամքի» դեպքում։ «Մենք պետք է համերաշխության ոգով միավորենք բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհում ոչ ոք չմնա առանց սննդի»:

  • Կիսվել: