ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը հերքվել է

Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը հերքվել է

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Ինչպես հայտնել է The Independent-ը՝ իրենց կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

Մեկ այլ աղբյուրի՝ govoritmoskva.ru-ի հաղորդմամբ՝ սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը տարածել էր МСМ News-ը:

Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել է առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում:

  • Կիսվել: