ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրեա ծայրահեղականը հարձակվել է Երուսաղեմի հունական եկեղեցու վրա (տեսանյութ)

Հրեա ծայրահեղականը հարձակվել է Երուսաղեմի հունական եկեղեցու վրա (տեսանյութ)

Հրեա ծայրահեղականը Երուսաղեմում հարձակում է գործել հունական «Քրիստոսի բանտարկության» եկեղեցու վրա։

Նա գետնին է տապալել Քրիստոսի արձանը և կոտրել այն։ Սակայն եկեղեցու պահակին հաջողվել է վնասազերծել ծայրահեղական բարբարոսին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրեա ծայրահեղականները մի քանի հարձակում էին գործել Երուսաղեմի հայկական թաղամասի վրա՝ կոտրել հայկական ռեստորանի գույքը, փորձել Պատրիարքարանի վրայից իջեցնել ՀՀ դրոշը, թքել էին Սուրբ Հակոբ եկեղեցու սպասավորի վրա, արցունքաբեր գազ ցողել տեղի հայերի աչքերին։

  • Կիսվել: