հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրապարակվել են ՌԴ Պետդումայն ընտրություների նախնահակ արդյունքները

Հրապարակվել են ՌԴ Պետդումայն ընտրություների նախնահակ արդյունքները

Ռուսաստանի կետրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ Պետդումա է անցնում 5 կուսակցություն։

ՌԴ ԿԸՀ տվյալներով, ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 70 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է 48,46 տոկոս։ Երկրորդը Կոմկուսն է 20,30, երրորդը՝ Ժիրինովսկու կուսակցությունը՝ 7,69 տոկոս։ Նախնական տվյալներով՝ «Սպրավեդլիվայա Ռոսիան» ստանում է 7,43, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,5 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։

Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտներում ընտրել են տարածաշրջանների ղեկավարներին, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:

Հիշեցնենք, որ Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով։

  • Կիսվել: