ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հրապարակվել է Թուրքիայում ՌԴ նախկին դեսպանի սպանության գործով դատավճիռը

Հրապարակվել է Թուրքիայում ՌԴ նախկին դեսպանի սպանության գործով դատավճիռը

Անկարայի դատարանը հրապարակել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավճիռը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ ճաղերի հետևում կանցկացնի 14 մարդ, որոնց մեջ կան ցմահ դատապարտյալներ: 

Սպանության համար մեղադրվողներից 9 դատապարտվել են 5-15 տարվա ազատազրկման, մյուս հինգին տրվել է ցմահ ազատազրկում: Վերջին հինգը դատապարտվել են նաև ահաբեկչության գործով:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում:

 

 

 

  • Կիսվել: