երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։

Ինչպես հաղորդվում է՝ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»:

Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել, և հնչել է ավտոպիլոտի անջատման ձայնային ազդանշանը: Կարգավարներն ինքնաթիռի կործանումից առաջ նախազգուշացրել են Գրոզնիում անվտանգության հատուկ ռեժիմի մասին:

Ըստ նախնական զեկույցի՝ աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը:

 

  • Կիսվել: