Ռուսական ընկերությունը վճարել է AZAL-ի վթարված ինքնաթիռի համար. Կաբաչնիկ
Ռուսական «АльфаСтрахование» ընկերությունը ապահովագրական հատուցման ամբողջական վճար է կատարել Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ընկերության ավիացիոն և տիեզերական ապահովագրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:
Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին հասցված վնասի համար։
Պաշտոնյան հայտնել է, որ Embraer 190 ինքնաթիռն ապահովագրություն է ունեցել «АльфаСтрахование» ընկերությունում:
Ըստ Կաբաչնիկի՝ ինքնաթիռի համար ամբողջ ապահովագրական գումարի վճարումը կատարվել է փետրվարին։