կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հրաձգություն Տեխասում․ կան զոհեր և վիրավորներ

Հրաձգություն Տեխասում․ կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել, այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք կրակոցներ լսեցինք եւ ականատես եղանք միջադեպին։ Կան մի քանի զոհեր»,-հայտնել է քաղաքի ոստիկանական բաժանմունքի կապիտան Շոն Մյուրեյը։

Ոստիկանը հավելել է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք կրակոցները կապված են եղել ավազակախմբերի, կենցաղային կոնֆլիկտի կամ այլ բանի հետ:

  • Կիսվել: