կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բայդենը կնոջ հետ այցելել է Տեխասի դպրոց, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

Բայդենը կնոջ հետ այցելել է Տեխասի դպրոց, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, կիրակի առավոտյան ժամանել են Տեխաս, որի տարրական դպրոցներից մեկում այս շաբաթվա սկզբին հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։

Երկրի ղեկավարն ու առաջին տիկինը ծաղիկներ են դրել ուսումնական հաստատության տարածքում կանգնեցված հուշակոթողին։ Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ Բայդենը և նրա կինը հետագայում մտադիր են հանդիպել տուժածների և զոհերի ընտանիքների հետ:

Հրաձգությունը տեղի էր ունեցել երեքշաբթի օրը։ Նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ հայտնել էր, որ կրակը բացել է տեղի բնակիչ, 18-ամյա Սալվադոր Ռամոսը։ Հարձակվողը գործել է միայնակ, դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են նրան։

  • Կիսվել: