կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ում նավթաքիմիական գործարանում որոտացել է երկրորդպայթյունը

ԱՄՆ-ում նավթաքիմիական գործարանում որոտացել է երկրորդպայթյունը

 ԱՄՆ-ի Տեխաս նահանգում TPC Group նավթաքիմիական գործարանում որոտացած  երկրորդ հզոր պայթյունի հետևանքով իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարահանում են հայտարարել։ Առաջին պայթյունից հետո շուրջ մեկ կիլոմետր շառավղով տարածքում բնակվող մարդկանց հորդորել են տարահանվել, բայց այժմ խոսքը վերաբերում Է շուրջ վեց կիլոմետր շառավղով ամբողջ բնակչության հարկադրական տարահանմանը:  KFDM News հեռուստաալիքի տվյալներով՝ տարահանումը տարածվում Է հինգ քաղաքների վրա, դրանց ընդհանոուր բնակչությունը շուրջ 60 հազար է:

Հիշեցնենք, որ ռաջին պայթյունը տեղի է ունեցել լույս նոյեմբերի 27-ի գիշերը: Ընկերությունը հայտարարել Է, որ միջադեպը կապված Է նավթաքիմիական կայանքի աշխատանքի հետ։

 

  • Կիսվել: