Հրադադարի սկզբից ի վեր Իսրայելի կողմից սպանվել է առնվազն 97 պաղեստինցի. աղբյուր
Իսրայելը հրադադարի սկզբից ի վեր սպանել է առնվազն 97 պաղեստինցու և վիրավորել 230-ի, ինչպես նաև 80 անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ իսրայելական բանակը տասնյակ պաղեստինցիների է սպանել օդային հարվածների ալիքի ժամանակ, որոնք, ըստ Իսրայելի, պատասխան են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտմանը, ինչը խմբավորումը հերքել է։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է, որ Գազայում հրադադարը դեռևս ուժի մեջ է՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աշխատում է ապահովել իրավիճակի կարգավորումը։


