ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններին, որ Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալներով բազա է ձեռք բերել և արձանագրել, որ  նմուշներն աղավաղված վիճակում են։

«Մենք հորդորում ենք Ռիմա Աբդուլ Մալակին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. Ադրբեջանի մշակութային ժառանգությունը, անկախ նրա ծագումից՝ լինի աշխարհիկ, թե կրոնական, արտացոլում է Ադրբեջանի ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը մենք գնահատում և պաշտպանում ենք»,-հայտարարել է նա։

  • Կիսվել: