երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանը բացել է իր օդային տարածքը

Հորդանանը վերաբացել է իր օդային տարածքը, որը փակվել էր Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը։

Հորդանանի քաղաքացիական ավիացիայի հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ օդային տարածքը բացվել է տեղական ժամանակով ժամը 07:30-ին (04:30 GMT):

Հորդանանի կառավարության խոսնակն ընդգծել է, որ երկիրը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը և չի դառնա «որևէ հակամարտության դաշտ»:

  • Կիսվել: