ՀՕՊ–ը գիշերը ուկրաինական 61 անօդաչու է խոցել, որոնցից 11-ը՝ Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 61 անօդաչու են խոցել, որոնցից 18-ը՝ Սև ծովի, 11-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 3-ի ժամը 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև օգոստոսի 4-ի ժամը 05:20-ը ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ինքնաթիռատիպ ուկրաինական 61 անօդաչու. 18-ը՝ Սև ծովի վրա, 12-ը՝ Վորոնեժի մարզի տարածքի վրա, 11-ը՝ Ղրիմի Հանրապետության երկնքում, 8-ը՝ Բելգորոդի, 6-ը՝ Վոլգոգրադի, 2-ը՝ Բրյանսկի, 2-ը՝ Ռոստովի, 1-ը՝ Մոսկվայի մարզի վրա և 1-ը՝ Ռյազանի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։


