ՀՕՊ-ը գիշերը 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Ռուսաստանի երկնքում. ՊՆ
ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերը 24 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել, որոնց մեծ մասը՝ Բրյանսկի մարզի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 4-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 5-ի 01:40-ը ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 24 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք, որոնցից 13-ը՝ Բրյանսկի, 7–ը՝ Ռոստովի և երկուական` Կալուգայի և Սմոլենսկի մարզերի տարածքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։


