կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանի միջանկյալ ընտրություններ կկայանան

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանի միջանկյալ ընտրություններ կկայանան

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել  հոկտեմբերի 1-ին հանրապետության խորհրդարանի միջանկյալ ընտրություններ և Գուրջաանի քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին,  ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչ Նաթիա Իոսելիանին։

«Հոկտեմբերի 1-ին տեղի կունենան Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունները և Գուրջաանիի քաղաքապետի արտահերթ ընտրությունները։ Այս ընտրությունների նշանակման վերաբերյալ համապատասխան հրամանները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է այսօր»,- ասել է նա։

Ընտրությունների համար կբացվի 133 ընտրատեղամաս, որոնցից 103-ում քվեարկությունը կիրականացվի  էլեկտրոնային քվեատուփերի միջոցով։ Սա ևս մեկ հնարավորություն է ԿԸՀ-ի համար 2024 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այդ տեխնոլոգիաների լայնածավալ օգտագործմանը նախապատրաստվելու համար, հավելել են ԿԸՀ-ից։

Ընտրություններն անհրաժեշտ դարձան  այս տարվա փետրվարին Գորի-Կասպի ընտրատարածքից ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության մեծամասնական պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլիի և 2023 թվականի հունիսին   Գուրջաանիի քաղաքապետ Զուրաբ Ուտիաշվիլիի հրաժարականներից հետո։

  • Կիսվել: