երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանը G7-ի երկրներին կոչ է արել հետաձգել ռուսական ադամանդների արգելքը

Հնդկաստանը G7-ի երկրներին կոչ է արել հետաձգել ռուսական ադամանդների արգելքը

Հնդկաստանը «Մեծ յոթնյակ»-ի՝ G7-ի երկրներին կոչ է արել հետաձգել ռուսական ադամանդների վրա արգելքի սահմանումը, քանի որ թանկարժեք քարերի ծագմանը հետեւելու կանոնները մնում են անորոշ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես հաղորդվում է՝ Հնդկաստանում է գտնվում ադամանդագործության և փայլեցման համաշխարհային արդյունաբերության 90 տոկոսը, ինչը երկիրը կարևոր է դարձնում արգելքի իրականացման համար:

Ըստ աղբյուրի՝ Նյու Դելին նաեւ ավելի հստակություն է փնտրում G7-ի ղեկավարների հետ բանակցություններում։

Այս ամսվա սկզբին G7-ի երկրները հայտարարել են հունվարի 1-ից ռուսական ադամանդների ուղղակի արգելքի մասին, այնուհետև մարտի 1-ից ռուսական թանկարժեք քարերի անուղղակի ներմուծման սահմանափակումների փուլային սահմանման մասին: Նշվում է նաև, որ սեպտեմբերին կներդրվի թանկարժեք քարերի ծագման հետագծման նոր համակարգ։

«Ռուսաստանից անուղղակի ներմուծման սահմանափակումների ժամկետը երեքից-չորս ամիս հետո նպատակահարմար չէ, քանի որ պարզ չեն այն կանոնները, թե ինչպես են հետևելու թանկարժեք քարի ծագմանը»,- ասել է աղբյուրներից մեկը:

Ըստ ոլորտի պաշտոնյաների՝ առաջարկվող արգելքը կազդի ադամանդի մատակարարման շղթայի վրա: Հնդկաստանի ադամանդի ոլորտն արդեն բախվում է պահանջարկի թուլացմանը։ Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում, որը սկսվել է ապրիլին, երկրից ադամանդների արտահանումը նվազել է 29 տոկոսով՝ մինչեւ 10 մլրդ դոլար:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը չմշակված ադամանդի խոշորագույն արտադրողն է աշխարհում:

  • Կիսվել: