Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մնում են ամուր և կայուն. Հնդկաստանի ԱԳՆ
Դեկտեմբերի 25-29-ին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի այցը Ռուսաստան հնարավորություն տվեց քննարկել երկկողմ գործընկերությունը և դրա ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Արտգործնախարարի այցը Ռուսաստան հնարավորություն է ընձեռել վերանայելու ընթացիկ երկկողմ համագործակցությունը և երկու երկրների միջև առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղիները»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մնում են ամուր և կայուն՝ հիմնված ռազմավարական մերձեցման, աշխարհաքաղաքական շահերի և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության վրա։