հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հնդկաստանը ևս 31 Rafale Marine ֆրանսիական ինքնաթիռ է պատվիրել

Հնդկաստանը ևս 31 Rafale Marine ֆրանսիական ինքնաթիռ է պատվիրել

Ի լրումն նախորդ 114 մարտական ինքնաթիռների՝ Հնդկաստանը պատվիրում է ֆրանսիական 31 հատ Rafale Marine ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է Tribune-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ պատվերը կկազմի 145 հատ Rafale ինքնաթիռ։ Դրանք տեղակայվելու են հիմնականում «Vikrant» ավիակրի վրա, ինչպես նաև կարող են տեղակայվել նաև հնդկական մեկ այլ՝ «Vikramaditya» ավիակրի վրա: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Հնդկաստանը ծրագրում է կառուցել երրորդ ավիակիրը։

Թերթը հաղորդում է նաև, որ հնդկական նավատորմն այդ պայմանագրի կնքման դեպքում կստանա 57 նոր ինքնաթիռ՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայի նավատորմում նման ինքնաթիռները 41 հատ են:

Ավելի վաղ Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի նախագահությամբ, հավանություն է տվել բոլոր զորատեսակների համար շուրջ 39,7 մլրդ դոլարի գնումներին: Ի թիվս այլ պատվերների, հաստատվել է երկրի ռազմաօդային ուժերի համար Rafale կործանիչների գնումը։

  • Կիսվել: