կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել ավտոմեքենայում հոսանքահարման պատճառով

Հնդկաստանում 10 մարդ է զոհվել ավտոմեքենայում հոսանքահարման պատճառով

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ավտոմեքենայում հոսանքահարման հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 16-ը հոսպիտալացվել է։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կուչ Բեհար քաղաքում Դհարլա կամրջի վրա։ Ջալփեշ սրբավայր ուղևորվող պիկապում 27 մարդ է եղել։ Ավտոմեքենայի գեներատորում կարճ միացում է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է ուղևորների հոսանքահարման պատճառ։ Վարորդին հաջողվել է խուսափել վնասվածքներից, քանի որ մեքենայի խափանումից անմիջապես հետո նա դուրս է եկել պիկապից։Հոսանքահարման հետևանքով 10 մարդ տեղում մահացել է, մյուսերը վնսավածքներ են ստացել ու հոսպիտալացվել։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար։

Քաղաքի իրավապահ մարմիններն այժմ փնտրում են փախուստի դիմած վարորդին։

 

  • Կիսվել: