շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հնդկաստանի վարչապետը  ժամանել է Չինաստան. նա կհանդիպի Ծինփինի հետ

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Չինաստան. նա կհանդիպի Ծինփինի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Չինաստանի Տյանցզին քաղաք, տեղեկացնում է Hindustan Times-ը:

Նշվում է, որ Մոդին Չինաստանում կմնա մինչև սեպտեմբերի 1-ը։ Այցի ընթացքում նա կարևոր հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։

Երկու երկրների առաջնորդները կամփոփեն Հնդկաստանի և Չինաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները և կքննարկեն դրանց հետագա կարգավորման ուղղված քայլերը։

Հաղորդվում է նաև, որ Մոդին կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ամենամյա գագաթնաժողովին։

  • Կիսվել: