կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հնդկաստանի ՌՕՈւ–ի` 8 տարի առաջ անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է ծովի հատակին

Հնդկաստանի ՌՕՈւ–ի` 8 տարի առաջ անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է ծովի հատակին

Ստորջրյա սարքը հայտնաբերել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռի բեկորները: Տեղեկությունը հայտնել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռը անհետ կորել էր Բենգալյան ծոցում 2016 թվականի հուլիսի 22-ին մարտական առաջադրանք կատարելիս։ Այդ չվերթում եղել է 29 մարդ։ Ինքնաթիռների ու նավերի ներգրավմամբ լայնածավալ որոնողափրկարարական գործողությունները հաջողությամբ չէին պսակվել. ո՛չ անձնակազմը, ո՛չ էլ ինքնաթիռի բեկորները չէին հայտնաբերվել։
 
«Օվկիանոսային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը վերջերս խոր ծովային հետազոտությունների հնարավորությամբ ինքնավար ստորջրյա սարք էր տեղակայել այն վայրում, որտեղ կորել էր ինքնաթիռը։ Որոնումն իրականացվել է 3400 մետր խորության վրա», ասվում է հաղորդագրության մեջ:
 
Սարքից վերցված պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են ծովի հատակին՝ Չեննայի ափից մոտ 310 կմ հեռավորության վրա։

  • Կիսվել: