երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հնդկաստանի հյուսիսում փակվել են ավելի քան 470 ճանապարհներ առատ ձյան պատճառով

Հնդկաստանի հյուսիսում փակվել են ավելի քան 470 ճանապարհներ առատ ձյան պատճառով

Վերջին օրերին ուժեղ ձյան պատճառով Հիմաչալ-Փրադեշ նահանգում փակվել են առնվազն 475 ճանապարհներ։ Ինչպես տեղեկացրել է Տարերային աղետների դեմ պայքարի պետական վարչությունը, ձյունը խախտել է նաեւ էլեկտրա- եւ ջրամատակարարման ցանցերի աշխատանքը։

«Հիմաչալ-Փրադեշ նահանգում փակ է 475 ճանապարհ, այդ թվում՝ ազգային նշանակության հինգ մայրուղի։ Ձյան պատճառով խախտվել է նաեւ էլեկտրամատակարարման 333 եւ ջրամատակարարման 57 գծերի աշխատանքը»,- նշվել է տարածված հաղորդագրությունում։

Նահանգում ձյան ծածկի խորությունը Հիմալայների նախալեռներում կազմել է 30 սանտիմետրից մինչեւ 1,5 մետր։ Ուժեղ ձյունն սկսվել է անցած շաբաթ։ Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ դրանք կարող են շարունակվել։

  • Կիսվել: