ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավոր է՝ Ուկրաինան այս տարի սկսի անդամակցության բանակցությունները ԵՄ-ի հետ. Զելենսկի

Հնարավոր է՝ Ուկրաինան այս տարի սկսի անդամակցության բանակցությունները ԵՄ-ի հետ. Զելենսկի

Նախօրեին Կիևում Եվրամիության ղեկավարների հետ հանդիպելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե միանգամայն հնարավոր է, որ երկիրն արդեն այս տարի սկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Ուկրաինա-Եվրամիություն գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպական կառույցների տասնյակ բարձաստիճան այլ պաշտոնյաներ:

՛՛Որո՞նք են մեր հանդիպման կոնկրետ արդյունքները: Մենք փաստեցինք, որ հնարավոր կլինի այս տարի սկսել անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ: Բացի այդ, մեր գործընկերների հետ կա ըմբռնում, որ այս տարի, ինչպես և անցյալ տարում էր, պետք է ուժեղացնել մեր երկրի պաշտպանական կարողությունը և ավելացնել Ռուսաստանի վրա ճնշումներն, այդ թվում՝ պատժամիջոցները՛՛,-հանդիպումից հետո իր տեսաուղերձում ասել է Զելենսկին:

 

  • Կիսվել: