հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ն բարելավվել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ

ՀՀ-ն բարելավվել է փողերի լվացման գործերի հետաքննությունները 2018-ի հեղափոխությունից հետո. Պետդեպ

Հայաստանն, ընդհանուր առմամբ, տարանցիկ երկիր է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, որի տարածքով Աֆղանստանից եւ Իրանից հոսքը գնում է դեպի Եվրոպայի եւ Ռուսաստանի շուկաներ: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած 2021 թվականի թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարության զեկույցում։

"Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոնը, մետամֆետամինը եւ հերոինը ապօրինի

ներկրվում են, հիմնականում, Իրանից", - նշվում է զեկույցում, ընդ որում, նշվում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդական հեղափոխությունը  իշխանության է բերելն ժողովրդավարական կառավարությանը, որը ստեղծել է նոր հակակոռուպցիոն ինստիտուտներ, սակայն գրեթե ոչինչ չի հնչել թմրանյութերի վաճառքի մասով։

Պետդեպարտամենտի փաստաթղթում ընդգծվում է, որ համապատասխան կառույցների կողմից թմրանյութերի առեւտրի հետ կապված ազդեցիկ քրեական դեմքերի ձերբակալություններ եւ թմրանյութերի խոշոր խմբաքանակների առգրավումը հազվադեպ են:

"Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղեմի Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով գրեթե ողջ 2020 թվականին ոչ հայկական, ոչ ադրբեջանական մաքսային ծառայությունները չէին աշխատում Արաքս գետի երկայնքով, որը Իրանը բաժանում էր Հայաստանի կողմից վերահսկվող Ֆիզուլիի, Ջեբրաիլի եւ Զանգիլանի տարածքներից, ինչը թույլ էր տալիս այդ տարածքներով անարգել թմրանյութ փոխադրել ՀՀ: Մի քանի շաբաթ շարունակվող կատաղի մարտերից հետո, որոնք սկսվել էին սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը վերականգնել է այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը՝ Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում", - հավելել են Պետդեպարտամենտում:

Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի իրավապահ մարմինները քննել են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների հետ կապված 552 քրեական գործ, որոնք 19 տոկոսով ավելի են, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում:

"Ավելացել է նաեւ այդ գործերով հետապնդումների քանակը, հիմնականում ՝ իրանցիների։ Իշխանությունները առգրավել են 28.2 կգ թմրանյութ, 6.9 կգ հոգեմետ նյութեր և 782 կգ քիմիական պրեկուրսորներ. կրկին աճ է գրանցվել 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

2020թ. խոշոր ձերբակալություններից մեկն առնչվում էր Իրանի քաղաքացու կողմից մանկական ներքնակներում թաքցված ափիոնի հայտնաբերմանը, Ճապոնիա ուղարկելու համար նախատեսված 5 կգ թաքցված մեթամֆետամինի առգրավումը, 3 կգ ափիոնը, որը թաքցված էր կոնֆետներիփաթեթավորման մեջ, եւ 4,5 կգ հերոինի  առգրավումը Իրանի քաղաքացուց, որն ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանը Սյունիքի մարզի ուղղությամբ", - ասված Է զեկույցում:

Ընդ որում, արձանագրվում է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ խոշոր թմրավաճառների կողմից հերոինի վաճառքի հետ կապված բազմաթիվ գործերով, որոնցից մեկը հանգեցրել է մի քանի բուլղարացի քաղաքացիների ձերբակալման եւ 112 կգ հերոինի առգրավման (Վրաստանում եւ Բուլղարիայում), որոնք անցկացվել  են Հայաստանի տարածքով:

Հաղորդվում է նաև, որ 2019-ի նոյեմբերին Միացյալ Նահանգները թմրանյութերի մաքսանենգության հետ կապված գործերի քննություններում ներգրավված հայ քննիչների ուսուցում է անցկացրել և թմրանյութերի հայտնաբերման համար բարելավված սարքավորումներ են գնում: 2020 թվականի հունվարին Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության  Պոմպիդուի խմբի 40-րդ անդամը:

  • Կիսվել: