ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը տարաձայնությունների հաղթահարման բանալին է. Պետդեպ

ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը տարաձայնությունների հաղթահարման բանալին է. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը առանցքային պայման է երկրների միջև տարաձայնությունները հաղթահարելու համար։ Հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
«ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, ու մենք կոչ ենք արել երկու երկրների առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Ուղղակի երկխոսությունը երկարաժամկետ խաղաղության հասնելու բանալին է», - ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ կցանկանար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ սահմանազատման հետ կապված կա մի կարևոր հանգամանք, և Երևանում հույս ունեն, որ մինչև խաղաղ պայմանագրի ստորագրումը սահմանազատման աշխատանքները կավարտվեն ։
 
Հավելենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով, Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

  • Կիսվել: