հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հրատապ հայտարարությամբ 

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հրատապ հայտարարությամբ 

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Իրանում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցոըթյամբ հանդես է եկել հրատապ հայտարարությամբ։   

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ "Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռախոսահամար՝ +989121051639

Էլ. փոստ` [email protected] 

Նշենք, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հրատապ միջոցներ է ձեռնարկել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունը։ 

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրուսով վարակվածների և դրա հետևանքով մահացածների թվով։   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: