երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հեզբոլլահը» կոչնչացնի Լիբանանը, եթե պատերազմի մեջ մտնի Իսրայելի հետ. Նեթանյահու

«Հեզբոլլահը» կոչնչացնի Լիբանանը, եթե պատերազմի մեջ մտնի Իսրայելի հետ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկին զգուշացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատերազմի մեջ չմտնել: 

«Եթե «Հեզբոլլահը» սխալ թույլ տա և լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, ապա իր ձեռքերով կոչնչացնի Լիբանանը»,-ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ինչպես հայտարարել է երկրի վարչապետը, ՑԱԽԱԼ-ը մշտապես գործում է հյուսիսում «Հեզբոլլահի» դեմ: Նա նաև հայտարարել է, որ բանակը ոչնչացնում է ահաբեկչական ջոկատները, նրանց հետ է մղում սահմանից ավելի հեռու, ինչպես նաև ոչնչացնում է զինամթերքը: Նա խոստացել է շարունակել զսպել «Հեզբոլլահին» Գազայի հատվածում գործողության ընթացքում:

  • Կիսվել: