երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բենիամին Նեթանյահուն մնացել է Գազայի ճահճում. Իրանի արտգործնախարար

Բենիամին Նեթանյահուն մնացել է Գազայի ճահճում. Իրանի արտգործնախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խրված է Գազայի ճահճում, որը «վերածվել է սիոնիստների գերեզմանոցի», հաղորդում է IRNA-ն։

Դամասկոսում իր սիրիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Աբդոլլահիանն ասել է, որ այլ ելք չկա, քան պատերազմի քաղաքական լուծումը և Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափի հանցագործությունների դադարեցումը:

Իրանը շարունակում է ջանքերը՝ կանխելու Գազայի և Արևմտյան ափի բնակչության բռնի միգրացիան, հավելել է նա։

Աբդոլլահիանը բարձր է գնահատել Սիրիայի նախագահի և նրա սիրիացի գործընկերոջ հետ հանդիպումը և խոստացել աշխատել տնտեսական, զբոսաշրջության և արդյունաբերական ոլորտներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

  • Կիսվել: