«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել իսրայելական չորս ռազմական օբյեկտների ուղղությամբ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր հրթիռներ է արձակել իսրայելական չորս ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Իսրայելի հյուսիսում գտնվող հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության բազայի ուղղությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան սիոնիստական թշնամու հարձակումներին հարավում գտնվող գյուղերի և ապաստարանների վրա՝ Իսլամական դիմադրության զինյալները հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող հիմնական օդային և հակահրթիռային պաշտպանության բազան՝ շաբաթ օրը»։
Բացի այդ՝ «Հեզբոլլահ» նաև պարզաբանել է, որ հրթիռներ է արձակել հրամանատարական շտաբերից մեկի, իսրայելական գումարտակներից մեկի դիրքերի և զորանոցների ուղղությամբ։