կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին

«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին

«Հեզբոլլահ» խմբավորման ռազմական տեղեկատվական ծառայությունը հայտնել է, որ իր զինյալները հարվածներ են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին Թելեթ-Կուբրա սահմանային շրջանում, հայտնում են ԶԼՄ-ները:

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մեր մարտիկները մեծ տրամաչափի Burkan հրթիռներ են կիրառել Թելեթ-Կուբրա բարձունքներում հրամանատարական դիտակետը խոցելու համար և շարքից հանել այնտեղ տեղադրված տեխնիկական սարքավորումները: Ուղիղ հարվածների հետևանքով հակառակորդի շարքերում կան կորուստներ»:

Նշենք, որ ավելի վաղ Al Mayadeenը հայտնել էր, որ Լիբանանի հարավից արձակված ևս երկու հրթիռ պայթել է Արևմտյան Գալիլեայի Ադամիթ բնակավայրի մոտակայքում:

  • Կիսվել: