«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ իրենք զենքը վայր չեն դնի
«Հեզբոլլահի» առաջնորդ Նայիմ Քասեմը հայտարարել է, որ շարժումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ Քասեմը, մասնավորապես, ասել է. «Մենք զենքը վայր չենք դնի, չէ որ հենց այդ զենքն է մեզ թույլ տվել կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնել Իսրայելի հետ»:
Նա նաև ընդգծել է, որ «Հեզբոլլահը» հրադադարի ռեժիմը խախտող գործողություններ չի ձեռնարկել:
«Ոմանք շարունակում են պնդել, որ խնդիրը լիբանանցիների կողմն է, մինչդեռ իրականում խախտումներ թույլ են տալիս իսրայելցիները»,ասել է առաջնորդը:


