ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ երկարատև պատերազմի պատրաստվելու մասին

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հետ երկարատև պատերազմի պատրաստվելու մասին

Լիբանանի դիմադրությունը պատրաստ է Իսրայելի ռեժիմի հետ երկարատև պատերազմի և բազմաթիվ անակնկալներ է մատուցելու: Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հաղորդակցության և համակարգման ղեկավար Վաֆիկ Սաֆան, տեղեկացնում է Press TV-ին։

Նշվում է, որ Սաֆան հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ը բազմաթիվ անակնկալներ է մատուցելու Իսրայելի ռեժիմին, մասնավորապես՝ խոսքը «հարձակողական անօդաչու թռչող սարքերի» մասին է: Նա շեշտել է, որ շարժումը չի դադարեցնի պատերազմը, մինչև չհաղթի օկուպացիոն կազմավորմանը։

«Երբ դիմադրությունը վերջ դնի այս պատերազմին, դա Լիբանանի կառավարությանը կստիպի ճանաչել «Հեզբոլլահի» ռազմական գործողությունները որպես երկրի անվտանգության և Իսրայելից պաշտպանության ապահովման անհրաժեշտ մաս»,-ասել է Սաֆան:

Հավելենք, որ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացրել է 63 ռազմական գործողություն՝ Լիբանանի տարածքի և նրա ժողովրդի պաշտպանության համար և ի պատասխան՝ Իսրայելի շարունակական ագրեսիայի։

Գործողությունները ներառել են սահմանային գոտիներում և երկրի հյուսիսում հրթիռային հարձակումներ, անօդաչու թռչող սարքերի հարվածներ և հրետանային կրակ իսրայելական ռազմական օբյեկտների, զրահատեխնիկայի, բազաների և զորքերի տեղակայման կենտրոնների դեմ։

  • Կիսվել: