«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսայելի հյուսիսում իսրայելցի զինվորների դիվիզիայի շտաբի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասին
«Հեզբոլլահ» շարժումն ուղիղ հարված է հասցրել իսրայելցի զինվորներին Իսրայելի հյուսիսում գտնվող Այելեթ Հաշահարում գտնվող 91-րդ բանակի դիվիզիայի շտաբի վրա անօդաչու սարքի գրոհի ժամանակ: Այս մասին ասված է շարժման տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ հարձակման հետևանքով սպանվել և վիրավորվել են իսրայելցի զինվորներ:
Հայտարարության մեջ շարժումը նշել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան արևելյան Լիբանանի Բեքաա շրջանում «իսրայելական թշնամու կողմից մեկ օր առաջ կատարված սպանության»:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Այման Ղաթմեի սպանության մասին, որը «պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ին և Լիբանանում իսլամիստական «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա»-ին զենք մատակարարելու համար:


