Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիդանը կարծիք էր հայտնել, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա:



