ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հազարավոր հրեաներ բողոքում են բանակ զորակոչվելու դեմ

Հազարավոր հրեաներ բողոքում են բանակ զորակոչվելու դեմ

Հազարավոր ուլտրա-ուղղափառ հրեաներ Երուսաղեմի մուտքի մոտ բողոքում են Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչվելու դեմ, տեղեկացնում է The Times of Israel-ը՝ հավելելով, որ ցուցարարները փակել են քաղաքի մուտքը։։

Նշվում է, որ Երիտասարդ ուլտրա-ուղղափառ հրեաները պլաստիկ շշեր են նետել իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանում էր զանգվածային հանրահավաքը։ Ցուցարարներից պաշտպանության համար ոստիկանության պաշտպանությանն են դիմել մի քանի լրագրողներ:

Իսրայելի լրագրողների միությունը հայտարարել է, որ «զբաղվում է Երուսաղեմի մուտքի մոտ ուլտրա-ուղղափառ հրեաների բողոքի ցույցի ժամանակ թղթակիցների և օպերատորների դեմ բռնության մասին հաղորդագրություններով»։

Ինչպես հաղորդվում է՝ ի սկզբանե բողոքի ցույցը նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր տարբեր ուլտրա-ուղղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։

2024 թ. հունիսին Իսրայելի Գերագույն դատարանը միաձայն որոշում էր կայացրել զրկել ծայրահեղ ուղղափառ հրեաներին բանակ չզորակոչվելու իրավունքից, որից նրանք մինչ այդ օգտվում էին։

  • Կիսվել: