հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայը դարձել է Թուրքիայի նախկին վարչապետի կուսակցության համահիմնադիրը

Հայը դարձել է Թուրքիայի նախկին վարչապետի կուսակցության համահիմնադիրը

Թուրքիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախկՖավոթին նախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը ներկայացրել էր իր ստեղծած կուսակցությունը՝ Ապագա անվանմամբ, ինչպես նար՝ դրա համահիմնադիրներին, հղում անելով Ermenihaber.am-ին՝ տեղեկացնում է Ռուսարմինֆոն:

Նշվում է, որ Դացութօղլուի կուսակցության 154 համահիմնադիրներից մեկը Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, իսկ այսօր՝ թուրքական  Karar թերթի հոդվածագիր Էթյեն Մահչուպյանն է:

Նա իր նախկին պաշտոնից հեռացել է 2015՝ որպես պատճառ նշելով տարիքային ցենզի սահմանափակումները, թեև աղբյուրը նշում է, որ իրական պատճառը եղել է հայոց ցեղասպանության մասին հիշատակելը:

Մահչուպյանը եղել է Թուրքիայի նախագահի ու վարչապետի առաջին ոչ մահմեդական խորհրդականը:

  • Կիսվել: