երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայտնի է Հունգարիայի նախագահի հրաժարականի պատճառը

Հայտնի է Հունգարիայի նախագահի հրաժարականի պատճառը

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նա հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի ֆոնին։

Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են նրա հրաժարականը։ Բուդապեշտում և այլ խոշոր բնակավայրերում անցկացվել են բազմահազարանոց ցույցեր՝ Նովակի հրաժարականի պահանջով:

 

  • Կիսվել: