կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայտնի է Էրդողանի ու Պուտինի հանդիպման ժամանակատվածը

Հայտնի է Էրդողանի ու Պուտինի հանդիպման ժամանակատվածը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Այս մասին գրել է Ъ-ն՝ հղում անելով թուրքական A haber հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի թղթակցի փոխանցմամբ՝ Էրդողանը դեռ սպասում է ՌԴ նախագահին Թուրքիայում։

Սակայն չի բացառվում Թուրքիայի նախագահի «ուղևորությունը» Ռուսաստան, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի լքել Ռուսաստանը։ Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հանդիպում անցկացնել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Հանդիպման ստույգ օրը հայտնի չէ։ Ըստ A haber-ի՝ զրույցի հիմնական թեման լինելու է հացահատիկի գործարքը։ Ռուսաստանը դրանից դուրս է եկել հուլիսի 18-ին։

  • Կիսվել: