կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակից, նրանցից 60-ը բերման է ենթարկվել

Հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակից, նրանցից 60-ը բերման է ենթարկվել

ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության տարածքային բաժիններ՝ հետագա հետաքննության համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ՆԳՆ գլխավոր վարչությունը։ Այս  մասին գրում է interfax.ru-ն:

Հոկտեմբերի 29-ին օդանավակայանում մի խումբ անձանց կողմից հրահրված անկարգությունների ժամանակ տուժել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ոստիկանության 9 աշխատակից, նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում։

Դաղստանի առողջապահության նախարարությունը գիշերը հայտնել է մոտ երկու տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում կան անվտանգության ուժեր և խաղաղ բնակիչներ։

 

ՌԴ Ներքին գործերի նախարարության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) օդանավակայանի տարածքում չարտոնված գործողություններ կատարելու կոչերի կապակցությամբ։

Նշենք, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ժամանակավորապես փակել է Մախաչկալայի օդանավակայանը։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լրագրողներին ասել է, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի երկու-երեք օրից, այնտեղ կրիտիկական ենթակառուցվածքները չեն վնասվել։ Այս օրերին Մախաչկալայի չվերթները սպասարկվելու են այլընտրանքային օդանավակայաններով։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:

 

Մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։

 

Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։

Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։

  • Կիսվել: