չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՄ-ը պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել. Bloomberg

ԵՄ-ը պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ընդունել. Bloomberg

Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 13-րդ փաթեթը: Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ պաշտոնյան, մասնավորապես, ասել է. «Կարող եմ հաստատել, որ և՛ անդամ երկրները, և՛ դիվանագիտության ղեկավարը մտադիր են պատերազմի [երկրորդ] տարելիցը նշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով»:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԵՄ-ն սկսել է քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որը կարող է ներառել նոր առևտրային սահմանափակումներ և պատժամիջոցների ցանկերի ընդլայնում։ Ենթադրվում է, որ 13-րդ փաթեթը կընդունվի մինչև փետրվարի 24-ը՝ 2022 թվականին Ուկրաինայի Ռուսաստանի հարձակման օրը:

 

  • Կիսվել: