կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հայրենիքի վաճառքը համարվում է ամենասարսափելի հանցագործություններից մեկը․ Զախարովան՝ ԱՄՆ-ին

Հայրենիքի վաճառքը համարվում է ամենասարսափելի հանցագործություններից մեկը․ Զախարովան՝ ԱՄՆ-ին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ամերիկացի փոխգնդապետ Ջեֆրի Ֆրիցի՝ Ռուսաստանից 15 միլիարդ դոլարով Կոմանդորյան կղզիներ գնելու գաղափարին: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։

«Դա չարժե սկզբունքորեն մեկնաբանել, քանզի հայրենիքի վաճառքը մեր երկրում և՛ օրենքով, և՛ խղճով համարվում է ամենասարսափելի հանցագործություններից մեկը», - նշել է նա:

Դիվանագետը Ֆրիցին առաջարկել է այդ գումարը, եթե նա ունի, ծախսել ԱՄՆ պետական պարտքի մի մասը մարելու համար։ 

  • Կիսվել: