Հայաստանը մասնակցում է ՌԴ-ում ԵԱԽ լիագումար շաբաթին
Հայաստանը մասնակցում է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու Եվրասիական խմբի լիագումար շաբաթին։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով խմբի մամուլի ծառայությանը:
Միջոցառումն ընթանում է մայիսի 26-ից 30-ը Մոսկվայում: Խմբի բուն կազմում 9 պետություն է՝ Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։
Եվս 17 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, և 24 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ դիտորդի կարգավիճակ ունեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։