ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանը Ռուսաստանը, Բոլիվիաին, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան հետ դեմ են քվեարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին, հայտնում է  TASS-ը։

Ըստ Չինաստանի ներկայացուցչի՝ այն «ծայրահեղ կողմնակալ» է: Բանաձևի թիրախում Սիրիայի իշխանություններն են, որոնց մեղադրում են «իշխող ռեժիմի կողմից կալանքի տակ գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց սպանության համար»:

Ժնևում`ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված բանաձևի նախաձեռնողներն էին Մեծ Բրիտանիան, ԵՄ-ը, Թուրքիան, Հորդանանը, Քաթարն ու Քուվեյթը:

Փաստաթղթին աջակցել է խորհրդի անդամ 47 երկրից 27-ը, 14 պետություն, այդ թվում ՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը ձեռնպահ են մնացել:

  • Կիսվել: