չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Իրանի փոխարտգործնախարար

Հայաստանում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Իրանի փոխարտգործնախարար

Ընդունելով Հոսեյն Ջաբերի Անսարիի հրաժարականը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սեյեդ Քազեմ Սաջջադիին նշանակել է Իրանի ԱԳ նախարարության հյուպատոսային ու խորհրդարանային, ինչպես նաև արտասահմանում բնակվող իրանցիների հարցերով տեղակալի պաշտոնում։ Այս մասին գրում է ParsToday.com-ը։

Սեյեդ Քազեմ Սաջջադին եղել է ՀՀ ԻԻՀ դեսպան, արտերկրում բնակվող իրանցիների հարցերով զբաղվող վարչության գլխավոր տնօրեն, Դիմադրողական տնտեսության վարչության գլխավոր տնօրեն և արտգործնախարարի խորհրդական:

  • Կիսվել: